top of page

Լավագույն Նվեր Քարտեր

Ահա, թե ինչպես ենք պատրաստում մեր յուրօրինակ Նվեր Քարտերը

Մեր յուրահատուկ էկո նվեր-քարտերը պատրաստված են բնական փայտից, ձեռագործ են և ենթակա են վերամշակման: Այս նվեր քարտերը մշակված և պատրաստված են յուրահատուկ հոգատարությամբ և իրենց որակով, ինքնատիպությամբ և օրիգինալությամբ չունեն իրենց հավասարը:

Նրանք կարող են ծառայել որպես յուրահատուկ նվեր ձեր սիրելիներին: Քարտի վրա կարող եք նշել ընտրված մերսման տեսակը կամ գումարի չափը:

Նվեր-քարտերը կարող եք ձեռք բերել Թաի Տնից, ինչպես նաև դրանք կարող են առաքվել Ձեզ կամ ում որ պատրաստվում եք նվիրել: Նվեր-քարտն ինքնին անվճար է: Դուք միայն վճարում եք մերսման արժեքը: Երևանում առաքման գինը 1000 դրամ է:

Նվեր Քարտերի վավերականության ժամկետը 3 ամիս է: Քարտերը ենթակա չեն ետ վերադարձման: Քարտի վրա նշված մերսման տեսակը հնարավոր է փոխարինել համարժեք այլ տեսակով, չբավարարելու դեպքում՝ ավելացնել գումար: Քարտը կարելի է փոխանցել նաև այլ անձի:

Եթե ապրում եք Հայաստանի սահմաններից դուրս, կարող եք Նվեր Քարտ պատվիրել կապ հաստատելով մեզ հետ, վճարել PayPal համակարգով և իրականացնել առաքում՝ նշելով հասցեն: Վճարման հղումը տեսնելու համար սեղմեք պատկերակը: 

นวดแผนไทยดั้งเดิมในเยเรวาน   นักบำบัดโรคไทยที่มีคุณสมบัติเหมาะสม  บรรยากาศผ่อนคลาย

bottom of page