top of page

Թաիլանդական Մերսում՝ Առաքումով

 

Թաի Տունը՝ Ձեր Տանը

Եթե ցանկություն չունեք դուրս գալ տնից կամ չափազանց զբաղված եք, բայց ունեք հանգստի խիստ կարիք, մենք կարող ենք այն կազմակերպել ձեզ համար: Դուք պարզապես կարող եք պատվիրել թաիլանդական մերսում թաիլանդացի մասնագետի կողմից ձեր բնակարան, գրասենյակ կամ հյուրանոցի համար:

Մենք կժամանենք ձեր գտնվելու վայրը մերսման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, այդ թվում՝ թաի մերսման ներքնակով, կամ յուղային մերսման հարմարավետ սեղանով:

 

Խնդրում ենք ամրագրել հետևյալ հեռախոսահամարներով՝


+374 10 532760

+374 91 532760

+374 77 532760

Եթե Դուք չեք գալիս Թաի Տուն, Թաի Տունը կգա Ձեր Տուն:)

Առաքումով  առաջարկում ենք

Թաիլանդական Մերսում

 

Մերսումն իրականացվում է առանց յուղերի` սեղմումների ու ձգումների մեթոդով. այն մարմնին վերադարձնում է ճկունությունը, լցնում էներգիայով, բարելավում արյան շրջանառությունը, թուլացնում սթրեսը, հանգստացնում ուղեղն ու մարմինը և բարելավում շարժունակությունը:

 

Ոտքի Կետային Մերսում

Ոտքի կետային մերսումը կատարվում է փայտիկներով, կետային սեղման միջոցով, որոնք ակտիվացնում են ոտնաթաթի տակ գտնվող՝ ներքին օրգանների նյարդային հանգույցները` դրանով իսկ խթանելով դրանց բնականոն աշխատանքը:

 

Գլխի և Ուսերի Մերսում

Գլխի, պարանոցի և ուսերի մերսումը նպաստում է օրվա ընթացքում կուտակված լարվածության թուլացմանը, տալիս անչափ հաճելի զգացողություն ու խթանում հանգիստ քունը:


Մեջքի Տեղային Մերսում

Մեջքի մերսումն իրականացվում է առանց յուղերի` նստակյաց աշխատանքից կամ սպորտային մարզումներից հետո մեջքի մկանները թուլացնելու և հետագա մկանային ցավերից խուսափելու համար:

Յուղային Հանգստացնող Մերսում

Եթե թաիլանդական ավանդական մերսումը կատարվում է հագուստի վրա և չի օգտագործվում յուղ, ապա Յուղային մերսումը կատարվում է մերսման համար նախատեսված բնական կոկոսի հումքից պատրաստված հատուկ յուղերով` համատեղելով կետային մերսումը շփումներով մերսման հետ` զուգորդելով հաճելին օգտակարի հետ: Տրամադրում ենք նաև մերսման հարմարավետ շարժական սեղան:

 

 

6o րոպե        9o րոպե       12o րոպե

Թաի ավանդական մերսում  
Ոտքերի կամ մարմնի մասնակի մերսում
Թաի յուղային մերսում
4 ձեռքով թաի յուղային մերսում

15.ooo         2o.ooo        25.ooo

15.ooo         2o.ooo        25.ooo

2օ.ooo         25.ooo        3օ.ooo

3օ.ooo         4o.ooo        5օ.ooo

Բոլոր գները ՀՀ դրամով են։
Վճարումը կատարվում է նախապես:

Ժամանելուց հետո չեղարկման դեպքում
գանձվում է 5.000 դրամ:

นวดแผนไทยดั้งเดิมในเยเรวาน   นักบำบัดโรคไทยที่มีคุณสมบัติเหมาะสม  บรรยากาศผ่อนคลาย

bottom of page