Թաի Տան Մասին
Թաի Տունը հիմնադրվել է 2012 թվականի ապրիլի 7-ին: Հիմնական նպատակն էր Հայաստանում ստեղծել ավանդական թաիլանդական տուն՝ պահպանելով բոլոր անհրաժեշտ պայմանները և ներկայացնելով թաիլանդական մերսմանը բնորոշ իրական ոգին: Թաի Տունը Երևանում միակ թաիլանդական մերսման կենտրոնն է, որը չի հանդիսանում սպա կենտրոնի մի մաս: Այն ավանդական թաիլանդական մերսման կենտրոն է, որտեղ խստորեն պահպանվում և հետևվում են դարերի խորքից եկող Ավանդական Թաիլանդական Մերսման բոլոր կանոնները:
Մեր մասնագետներն իրենց գործի վարպետներն են, ովքեր իրենց որակավորումն անցել են Թաիլանդի առաջատար ավանդական թաիլանդական մերսման դպրոցներում: Ամեն մի մանրուք հաշվի է առնված Թաի Տանը, բոլոր ապրանքները, ինչպես նաև ներսի հարդարման պարագաները Թաիլանդից են բերված:
Թաի տանը մենք ստեղծել ենք ընտանեկան միջավայր՝ ջանալով ապահովել բացարձակ հարմարավետություն և հանգստություն զույգերի համար և հնարավորություն տալով համատեղ մերսման սեանսներ անցկացնել:
Այստեղ դուք կարող եք մերսման տեսակներից ընտրել ձեզ համար ամենահարմար տարբերակը՝ կախված ձեր տրամադրությունից և ցանկությունից: Հանգստացնող և թարմացնող մերսումից հետո մեր աշխատողները ձեզ ավանդական թաիլանդական թեյ կհյուրասիրեն: Միշտ ուրախ ենք տեսնել ձեզ մեր ավանդական Թաի Տանը:
Մեր Թաի Անձնակազմը
Մեր մասնագետները շատ փորձառու են և սերտիֆիկացված են Թաիլանդի լավագույն դպրոցներում, հետևաբար կարող եք վստահ լինել, որ գտնվում եք ապահով ձեռքերում: Նրանք ցանկացած հաճախորդի ցուցաբերում են անհատական մոտեցում: