Sawatdee Kaa
Բարի Գալուստ Տուն, Թաի Տուն
Այստեղ դու կզգաս քեզ հյուր՝ թաիլանդացիների տանը, որտեղ տան տերերը մատուցում են ավանդական թաիլանդական մերսում, ոտքի կետային մերսում ու յուղային մերսումների մի շարք տեսակներ: Աչքի անցկացրեք գնացուցակը և սեղմեք ամեն տեսակի վրա՝ տեսնելու ամբողջական նկարագրությունը: Մեր մասնագետները շատ փորձառու են և սերտիֆիկացված են Թաիլանդի լավագույն դպրոցներում, հետևաբար կարող եք վստահ լինել, որ գտնվում եք ապահով ձեռքերում: Թաի Տունը հրաշալի նախագծված է, որպեսզի հնարավոր լինի մերսման ցանկացած տեսակ ընդունել զույգով, հետևաբար այն պարզապես մերսման կենրոն լինելուց նաև ժամանցի յուրօրինակ վայր է՝ ընտանիքի կամ ընկերների հետ անցկացնելու համար: Չմոռանաք անպայման փորձել նաև մեր յուրահատուկ կանաչ թեյը՝ տպավորիչ թաիլանդական մերսումից հետո: